Հրայր Թովմասյանը կարմիր գծանմուշների մասին. «Իմ գույքը ամենալավը ե՛ս կարող եմ կառավարել»
ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչու է պետությունը վճարովի ավտոկանգառների շահագործման շահութաբեր իրավունքը տալիս մասնավոր ընկերությանն այն դեպքում, երբ կառավարությունը պնդում է, որ միջոցների սղության պատճառով անհրաժեշտ է տրանսպորտի սակագինը վերանայել։
–Արդյոք այս երկու հանգամանքներն իրար հետ համադրելի՞ են։ Արդյոք կառավարությունը չի՞ պատրաստվում «լավ բիզնեսները» ծառայեցնել ի շահ պետության և շահույթի գերակա մասն ուղղել պետբյուջե։ Ինչո՞ւ 70 տոկոսանոց շահույթը չի կարելի ուղղել պետբյուջե՝ պետական ձեռնարկություն հիմնելով,–հետաքրքրվել է Տ. Ուրիխանյանը։
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարն ասել է՝ Սահմամանդրույամբ հստակ սահմանված է, թե որտեղ է ավարտվում պետական իշխանությունը, և որտեղ սկսվում ՏԻՄ–ը, և վերջին 5-10 տարվա բարեփոխումները ցույց են տվել, որ իրենք հետևողականորեն պետական իշխանությունից ավելի շատ լիազորություններ են փոխանցել համայնքներին։
–Եվ սա ունի իր տրամաբանությունը՝ իմ գույքը ամենալավը ե՛ս կարող եմ կառավարել, հետո այն փոքրիկ համայնքը, որտեղ ես ապրում եմ, հետո նոր պետությունը։ Եվ այս պարագայում այն սկզբունքը՝ եթե այնտեղ մի քաղցր բլիթ կա, պետությունը կփորձի գնալ և վերցնել, կարծում եմ, ճիշտ չէ։ Իսկ այն կոնկրետ հարցին՝ ինչու 70/30, կառավարությունը չի կարող պատասխանել, որովհետև կառավարությունը չի տիրապետում տեղեկատվությանը, թե ի՞նչ է այնտեղ, ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի, պայմանագիրն ինչպիսի՞ն է, ի՞նչ ժամկետներ են նախատեսված, ի՞նչ պայմաններ են նախատեսված և այլն։ Սրանք համայնքային խնդիրներ են,–պատասխանել է Հ. Թովմասյանը։
Ինչ վերաբերում է «Կանգառն արգելված է» նշանները հանելուն և փոխարենը կարմիր գծանմուշներ գծելուն վերաբերող ԲՀԿ–ական պատգամավորի հարցին, Հ. Թովմասյանը պնդել է, որ դա կառավարության լիազորությունների մեջ չի մտնում։

7or.am