Տիգրան Սարգսյան. «Էապես հեշտանալու է ապրանքների արտահանումը ՀՀ–ից դեպի Մաքսային միության տարածք»
Այսօր կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԲՀԿ–ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի՝ Մաքսային միությանը վերաբերող հարցին։ Տ. Սարգսյանը հայտնել է, որ այս տարիների ընթացքում Մաքսային միության շրջանակներում մշակվել են հստակ մեխանիզմներ, թե ինչպես են ապրանքներն անցնում երրորդ երկրների սահմանն առանց մաքսային զննման։
–Այդ պրակտիկան արդեն կիրառվում է Մաքսային միության մեջ։ Մենք ծանոթացել ենք այդ պրակտիկայի հետ՝ Մաքսային միության բոլոր անդամների հետ աշխատելով, և դա էապես հեշտացնելու է ապրանքների արտահանումը ՀՀ–ից դեպի Մաքսային միության տարածք։ Այդ մեխանիզմները, կարծում եմ, էապես կնպաստեն նաև այս ինտեգրացիոն գործընթացներին,–ասել է Տ. Սարգսյանը։

7or.am