Քաղաքական

02.10.2013 17:41


Պայմանագիր դեռ չեն ստորագրել, բայց գազի գի՞ն են բարձրացնում

Պայմանագիր դեռ չեն ստորագրել, բայց գազի գի՞ն են բարձրացնում

Այսօր կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչու հանրությանը չի ներկայացվում գազի սակագնի բարձրացման մասին ռուսական կողմի հետ կնքած պայմանագիրը։ Ա. Մանուկյանն ընդգծել է, որ արդեն 6 ամիս է՝ ՀՀ կառավարությունից պահանջում է այդ պայմանագիրը, սակայն այն այդպես էլ իրեն չի տրամադրվում։ ՀԱԿ պատգամավորը նաև խոստացել է չհրապարակել այդ պայմանագիրը, եթե կառավարությունը պնդի, որ այն պետական գաղտնիք է պարունակում։

Ամբիոնին մոտեցած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը, սակայն, է՛լ ավելի շատ հարցեր է առաջացրել։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմի հետ դեռևս ոչ մի պայմանագիր էլ չկա կնքված։

–Պայմանագրերը դեռ ստորագրված չեն. մենք դեռ գտնվում ենք բանակցային փուլում։ Ունենք պայմանագրերի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն,–ասել է Տ. Սարգսյանը՝ միաժամանակ խոստանալով այդ պայմանագիրը ստորագրելուց հետո այն անպայման հրապարակել։

Վարչապետի պատասխանը վրդովեցրել է Ա. Մանուկյանին, սակայն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան զսպվածության և ԱԺ կանոնակարգը չխախտելու կոչ է արել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը