Լրահոս

02.10.2013 16:48


Իվանիշվիլի. «Մեզ հաջողվել է պահպանել անգամ Սահակաշվիլու դեմքը»

Իվանիշվիլի. «Մեզ հաջողվել է պահպանել անգամ Սահակաշվիլու դեմքը»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք» կոալիցիայի երիտթևի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է. «Ձեզ հետաքրքիր կյանք է սպասվում, կապրեք հիանալի երկրում»:-Այս մասին տեղեկացնում են վրացական աղբյուրները: Վարչապետն ընդգծել է, որ դրա համար պետք է պահպանել և ամրապնդել արդեն ձեռք բերածը, ինչպես նաև ընտրել «եվրոպական նախագահին»՝ կոալիցիայի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին:

«Այն ամենին, ինչ մենք արել ենք այդքան կազմակերպված ձևով, կարող է նախանձել անգամ ամենաժողովրդավարական երկիրը. մեզ հաջողվել է պահպանել անգամ Սահակաշվիլու դեմքը»,- ասել է Իվանիշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը