Լրահոս

02.10.2013 16:00


Հայաստանում, ի պաշտպանություն Բաշար Ասադի, ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանում, ի պաշտպանություն Բաշար Ասադի, ակցիա է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր` ժամը 15։00–ին, Հայաստանում ուսուցանող մի խումբ սիրիահայեր, ինչպես նաև սիրիաբնակ արաբներ և քրդեր, Բաղրամյան պողոտայով երթ են կազմակերպել դեպի ՀՀ–ում Սիրիայի դեսպանություն։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և դատապարտել Սիրիայի վրա հարձակվելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագրերը։ Երթի մասնակիցները հանդես են եկել «Օբամա՛, հեռացի՛ր», «Մեր արյունով կպաշտպանենք մեր նախագահին», «Մինչև վերջ մեր երկրի հետ ենք», «Մենք չենք ուզում` ոչ մի երկիր մեզ ղեկավարի» և այսբովանդակ այլ կոչերով։

Ակցիայի մասնակիցներից Աբդուլլա Տելարինին, ով Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտ է, «7օր»–ին ասել է, որ պատրաստվում են աջակցության նամակ փոխանցել ՀՀ–ում Սիրիայի դեսպանությանը։ Նախորդ շաբաթ էլ նամակ են փոխանցել ՄԱԿ–ի գրասենյակին։

–Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ–ը չհարձակվի Սիրիայի վրա։ Մենք մեր կառավարության, մեր նախագահ Ասադի հետ ենք։ Նա Սիրիայի համար շատ լավ նախագահ է։ Ասադը պահում է Սիրիայի բազմազգ ժողովրդի հարաբերությունների հավասարությունը։ Մենք մերժում ենք Օբամային և ԱՄՆ կառավարության գործողությունները,–ասել է Աբդուլլան։

Ակցիայի մասնակիցները նպատակ ունեն բողոքի երթ կազմակերպել նաև դեպի ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատուն։

Մանրամասները «7օր»–ի տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը