Քաղաքական

02.10.2013 14:55


Սերժ Սարգսյան. «Չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտություն ասել»

Սերժ Սարգսյան. «Չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտություն ասել»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին այսօր մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով հարցին, թե «Հայաստանը վերջին պահին հրաժարվել է ասոցացման գործընթացից: Արդյոք Ռուսաստանից ստացե՞լ եք առաջարկ, որից հնարավոր չէր հրաժարվել», Սարգսյանը հայտարարել է։

«Չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտություն ասել: Հայաստանն իր կամքով է միացել Մաքսային միությանը: Մենք ԵՄ մեր գործընկերներին մշտապես ասել ենք, որ մեր քաղաքականությունը կայանում է շահերի համադրման և ոչ թե հակասությունների մեջ: Հիմա էլ մենք պատրաստ ենք ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել: Բայց, ցավոք սրտի, մեր հայտարարությունից հետո ԵՄ մեր գործընկերներն ասացին, որ հակասություն կա ՄՄ և ԽՀԱԱՊ միջև: Ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն անկեղծությամբ ասում եմ՝ որևէ պաշտոնյա Մաքսային միությունից կամ Ռուսաստանից կես բառ անգամ չի ասել մեր դիրքորոշման մասին»։

Այս խորագրի վերջին նյութերը