Ա. Մինասյան. «Չի կարող չորս տարվա մեջ երեք անգամ համաներման ակտ իրականացվի, բայց քրեակատարողական հիմնարկները մնան այդքան ծանրաբեռնված»
Այսօր ԱԺ ելույթի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է. «Չի կարող չորս տարվա մեջ երեք անգամ համաներման ակտ իրականացվի, բայց քրեակատարողական հիմնարկները մնան այդքան ծանրաբեռնված: Սա նշանակում է, որ մենք կա՛մ քրեածին ազգ ենք, ինչի հետ ես համաձայն չեմ, կա՛մ պարտավոր ենք լուրջ վերանայումներ իրականացնել քրեական արդարադատության համակարգում»:
Անդրադառնալով ցմահ ազատազրկվածներին` պատգամավորը նշել է, որ նրանց վրա համաներումը չի տարածվի, բայց. «Ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, որոնք կարող են շատ ավելի արժանապատիվ լինել, քան նրանք, ովքեր ազատության մեջ են: Կան մարդիկ, չեմ ասում բոլորը, որոնք արժանի են մարդասիրական մոտեցման, որին արժանացել են թե՛ անազատության մեջ անցկացրած տարիներով, թե՛ իրենց վարքով ու բարքով»:
Ա. Մինասյանն առաջարկել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության դեմ պայքարում ոչ ծանր, հիմնականում տնտեսական հանցագործություններ կատարած անձանց մեկուսացնել ինչ-որ տարածքում, այլ ոչ թե ազատազրկել: