Լրահոս

02.10.2013 21:14


Ադրբեջանական բանակում զինծառայողին ծեծելով սպանել են

Ադրբեջանական բանակում զինծառայողին ծեծելով սպանել են

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բանակում հերթական միջադեպն է տեղի ունեցել։ Հոսպիտալում մահացել է սեպտեմբերի 19-ին ծառայակիցների կողմից ծեծի ենթարկված զինծառայողը։

Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլաևին ծեծի են ենթարկել Էլվին Մանսուրովը և Վասիֆ Հասանովը Բաքու-Գուբա ավտոճանապարհին: Տուժածին ծանր վնասվածքներով հասցրել են ՊՆ հոսպիտալ, որտեղ վերջինս վախճանվել է հոկտեմբերի մեկին:

Ծառայակցին ծեծի ենթարկածները ձերբակալված են:

Այս խորագրի վերջին նյութերը