Լրահոս

02.10.2013 12:54


Թուրքագետ. «Էրդողանը փորձում է սիրաշահել քրդերին»

Թուրքագետ. «Էրդողանը փորձում է սիրաշահել քրդերին»

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կուսակցությունն ամեն ինչ անում է` բավարարելու քրդերի պահանջների մեծ մասը»,–այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Ըստ բանախոսի՝ շնորհիվ Թուրքիայում իրականացվող բարեփոխումների` այսօր քրդերը հնարավորություն են ստացել դասավանդել քրդերեն և սովորել մայրենի լեզվով, ինչպես և հայերը. նրանք իրավունք են ստանում բացել կիրակնօրյա դպրոցներ։

«Էրդողանը փորձում է սիրաշահել քրդերին։ Հայերի մասով ընդհանրապես ոչինչ չկա։ Թուրքիայում կար մի երդում, որը բոլոր դպրոցականներն անպայման ամեն առավոտ արտասանում էին։ Նրանք ասում էին՝ «Թուրքը աշխատասեր է և ճիշտ, երանի նրան, ով թուրք է»: «Թուրքիայի ժողովրդավարացման» փաթեթի ամենադրական զարգացումն այդ երդումը հանելն էր: Քրդական համայնքը ծափահարում է այս փաթեթին, նրանք ամեն դեպքում հնարավորություն կունենան իրենց զավակներին սովորեցնել քրդերեն, սեփական տեղանունները քրդերեն դնել, ավելի ներկայացված լինել խորհրդարանում»,-նշել է թուրքագետը՝ հավելելով, որ հայերը պետք է փորձեն ավելի շատ համագործակցել քրդերի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը