Լրահոս

02.10.2013 20:30


Նաոմի Քեմփբելը հարցազրույցի ժամանակ քնել է

Նաոմի Քեմփբելը հարցազրույցի ժամանակ քնել է

Բրիտանացի հայտնի մոդել, 43-ամյա Նաոմի Քեմփբելը հարցազրույցի ժամանակ քնել է: Herald Sun-ի փոխանցմամբ` Նաոմին Լոնդոն է մեկնել` անձամբ ներկայացնելու The Face ռեալիթի-շոուի երկրորդ եթերաշրջանը: Նրա հետ միասին այն ղեկավարում են Կոկո Ռոշան և Կարոլինա Կուրկովան: Քեմփբելը համաձայնվել է հարցազրույց տալ The Sun-ի լրագրողին, սակայն այն սկսվելուց 6 րոպե անց քնել է: Մոդելը կատարվածը պատճառաբանել է աշխատանքային լարված գրաֆիկով և ժամային գոտու փոփոխությամբ: Նաոմին նաև նշել է, որ օրական 3 ժամ է քնում:

Ի դեպ, Քեմփբելն արդեն հայտարարել է, որ The Face-ի նոր եթերաշրջանում հաճույքով հանդես կգա ուսուցչի դերում:

Այս խորագրի վերջին նյութերը