Լրահոս

02.10.2013 12:24


Պատահարի հետևանքով մահացածների ինքնությունը պարզվել է

Պատահարի հետևանքով մահացածների ինքնությունը պարզվել է
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 1-ին` ժամը 01.15-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 13 հասցեի մոտ բախվել էր «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և երեք ուղևորները տեղում մահացել էին, իսկ «ԿԱՄԱԶ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նույն օրը նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Նիսան»-ի վարորդը 1975 թ. ծնված Սահակ Զորյանն է, ուղևորները` Ուկրաինայի քաղաքացի, 1973 թ. ծնված Արտակ Գևորգյանը, 1982 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը և 1977 թ. ծնված Կարինե Անտոնյանը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը