Լրահոս

02.10.2013 10:25


ԱՄՆ-ում անօթևանը մկրատով վիրավորել է 5 մարդու

ԱՄՆ-ում անօթևանը մկրատով վիրավորել է 5 մարդու

Նյու Յորքի զբոսայգիներից մեկում 43-ամյա անօթևան, մկրատով զինված տղամարդն անսպասելիորեն հարձակվել է մարդկանց վրա, որոնցից մեկը մի տարեկան երեխա է եղել մանկասայլակում:

Հարձակման հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել են 32 և 36 տարեկան երկու կին, որոնք դուրս էին եկել առավոտյան վազքի, 35-ամյա մի տղամարդ, որը հանել էր շանը, և երեխային զբոսանքի հանած հայրը:

Անօթևանին բռնել է մոտակայքում գտնվող օտարերկրացին, որը նույնպես թեթև վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն և պարզում է հարձակման դրդապատճառը:

Այս խորագրի վերջին նյութերը