Լրահոս

02.10.2013 00:45


Լևոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Լևոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելոիյթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Ես ուշադիր ծանոթացա բանաձեւի նախագծին (պատգամավոր Հերկելի բանաձեւը-խմբ.) եւ ապշած էի այն փաստից, թե որքան ոչ օբյեկտիվ էր այն Հայաստանի մասով: Հայաստանյան ընտրական համակարգը վեր է ածվել կեղծիքների, ընտրակաշառքի եւ ընտրողների ու հանձնաժողովի անդամների ահաբեկման մի մեքենայի՝ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը թույլ չտալու համար, եւ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են հորդում փողոցները՝ բողոքելու կեղծված նախագահական ընտրությունների դեմ, ինչպես եղավ 2003-ին, 2008-ին եւ 2013-ին: Հեռուստաընկերությունները ենթարկվում են գրաքննության եւ խստորեն վերահսկվում են նախագահի վարչակարգի կողմից, եւ թվայնացման բարեփոխումները բերել են ոչ թե հեռարձկաման հաճախականությունների ավելացման՝ բազմակարծություն ապահովելու համար, այլ նույնիսկ հավելյալ սահմանափակումների եւ հեռուստաընկերությունների փակման:

2008 թվականի մարտի մեկի արդյունալի դեպքերի արդյունքում կառավարական ուժային կառույցների կողմից տաս մարդու սպանությունը պատշաճ կերպով այդպես էլ չի քննվել, եւ որեւէ մեկին այդ հանցագործության համար մեղադրանք չի առաջադրվել: Ոստիկանության բռնությունները քաղաքական խաղաղ ակտիվիստների դեմ շարունակվում են: Երբ ոստիկանությունն ի վիճակի չէ ճնշել բողոքի ցույցերը, իշխանությունները ուղարկում են հանցավոր ավազակախմբերին, որպեսզի հետեւեն, հարձակվեն եւ վիրավորեն ակտիվիստներին, երբ նրանք մենակ են լինում: Անցած ամիս ականատես դարձանք տասնյակ այդպիսի հարձակումների, երբ ակտիվիստները, որոնք բողոքում էին տրանսպորտի գնի թանկացման, ապօրինի շինարարությունների, կամ Սերժ Սարգսյանի կողմից գաղտնի եւ անկանոն դիվանագիտական որոշումների դեմ, դաժան ծեծի են ենթարկվել իշխանությունների կողմից վերահսկվող բանդաների կողմից, եւ այդ դեպքերից ոչ մեկը չի բացահայտվել մինչ օրս:

Այդ ակտիվիստներից մեկը՝ Տիգրան Առաքելյանը, առայսօր գտնվում է բանտում՝ ոստիկանության կողմից շինծու ցուցմունքների հիման վրա, եւ համարվում է քաղբանտարկյալ հայաստանյան բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների կողմից: Այս զեկույցը լռում է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության համար կարեւոր որեւէ հարցի մասին: Դա ցույց է տալիս, որ Հայաստանում մոնիթորինգի գործընթացը ուղղակի ձախողվել է: Ընտրողների եւ ընտրական հանձնաժողովների անդամների զանգվածային կաշառման եւ ահաբեկման բացահայտման համար դիտարկում իրականացնող առաքելությունները արդյունավետ չեն, հենց միայն այն պատճառով, որ այդ դեպքերը տեղի են ունենում ոչ թե ընտրական տեղամասերում, այլ՝ դրսում: Երկար տարիների ընթացքում մենք չենք տեսել համազեկուցողներին Հայաստանում, միաժամանակ նրանք անհասանելի են շփումների համար: Ես ներկայացնում եմ խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, որը 2008 թվականից ռեժիմի ճնշումների հիմնական թիրախն է, եւ ես այստեղ՝ ԵԽԽՎ-ում եմ արդեն մեկ տարի, եւ չնայած իմ բոլոր ջանքերին ինձ չի հաջողվել նրանց հետ քննարկել ոչ մի հարց: Ես իհարկե դեմ եմ քվեարկելու այս բանաձեւին, քանի որ այն անհամարժեք է ամեն ինչում, ինչ ասում է, կամ՝ ավելի ճիշտ, չի ասում Հայաստանի մասին:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը