Լրահոս

01.10.2013 22:09


Ուկրաինայում գյուղի բնակիչները բողոքում են մերկ կախարդներից

Ուկրաինայում գյուղի բնակիչները բողոքում են մերկ կախարդներից

Այսպիսի արտասովոր բողոքներ են հնչում Ուկրաինայի Տետիև գյուղում: Գյուղի բնակիչները պնդում են, որ իրենց անհանգստացնում են մի խումբ մերկ կախարդներ, ովքեր զբաղվում են սև մոգությամբ և իրենց հավաքներն անցկացնում բոլորովին մերկ: Այդ տեղեկությունները հաստատել է նաև Տետիևի քաղաքաշրջանային վարչության մշակույթի բաժնի պետ Լարիսա Արխանգելսկայան. «Նրանք բավականին տարօրինակ արարողություն ունեն. իրենց հավաքների ժամանակ մերկանում են և թափահարում իրենց ներքնազգեստը»:

Մի շարք դեպքերում ոստիկանություն են կանչել հենց «կախարդների» հարևանները: Մի անգամ, օրինակ, ոստիկանները ստիպված են եղել բերման ենթարկել տարօրինակ վարքագիծ դրսևորող կանանց այն բանի համար, որ նրանք, լինելով ամբողջովին մերկ, կանգնում էին շենքերի տանիքի վրա և, թափահարելով իրենց ներքնազգեստը, «ցրում ապերը»:

Այս խորագրի վերջին նյութերը