Քաղաքական

01.10.2013 14:10


Հովիկ Աբրահամյան. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված» (տեսանյութ)

Հովիկ Աբրահամյան. «Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված» (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազի քվեարկությանը մասնակցելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն աշխատել է պրոֆեսիոնալ, չնայած դեմ չէ, որ եղել են նաև թերություններ։

Հ. Աբրահամյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուն՝ Գևորգ Կոստանյանը, ևս պրոֆեսիոնալ է։

–Լսելով իր ելույթը, նաև մասնավոր խոսակցությունների ընթացքում զգացել եմ իր մոտեցումները, որ ինքը տրամադրված է ազնիվ, արդար աշխատելու,–ասել է ԱԺ նախագահը։

Իսկ դիտարկմանը, որ համաձայն տարածված կարծիքի՝ անձի խնդիր չէ, այլ համակարգն է արատավոր, Հ. Աբրահամյանն արձագանքել է.

–Ցավոք սրտի, մեր երկրում դեռ անձերից շատ բան է կախված։

Հ. Աբրահամյանը նաև խոստացել է ԱԺ քառօրյայի ավարտից հետո մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել լրագրողների բոլոր հարցերին։

Մանրամասները «7օր»–ի տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը