Տնտեսական

01.10.2013 13:10


Համապատասխան գերատեսչությունները ստացել են Մաքսային միությանն անդամակցելու օրենսդրական փաթեթները

Համապատասխան գերատեսչությունները ստացել են Մաքսային միությանն անդամակցելու օրենսդրական փաթեթները

Այսօրվա ասուլիսին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնել է, որ Մաքսային միությանն անդամակցելու համար ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելուն օրենսդրական փաթեթները Արդարադատության նախարարությունը և համապատասխան գերատեսչություններն արդեն ստացել են։

Ըստ բանախոսի՝ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ առևտուր կիրականացնի միայն փաստաթղթային ձևակերպումներով։

«Այնպես, ինչպես Բելառուսում է կիրառվում, Ղազախստանում, նույն ձևի մաքսային մեկ միասնական կառավարման մոդել: Այսինքն, սա միասնական խնդիր է լուծում»,-ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ կասկած հայտնելով, որ 2014թ. ընթացքում Հայաստանը կհասցնի նախապատրաստվել Մաքսային միությանն անդամակցելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը