Լրահոս

01.10.2013 12:52


Սուդանի ընդդիմությունը երկրի նախագահին կոչ է անում ինքնակամ հեռանալ պաշտոնից

Սուդանի ընդդիմությունը երկրի նախագահին կոչ է անում ինքնակամ հեռանալ պաշտոնից

Սուդանի նախկին վարչապետ, երկրի ազդեցիկ «Ազգ» կուսակցության առաջնորդ Աս–Սադիկ ալ-Մահդին երկրի ղեկավար Օմար Բաշիրին կոչ է արել ինքնակամ վայր դնել նախագահի լիազորությունները։

Արդեն երկրորդ շաբաթն է՝ Սուդանում շարունակվում են բողոքի զանգվածային գործողությունները։

«Պետք չէ մտածել, թե ժողովրդի բողոքի ձայնը հնարավոր կլինի լռեցնել՝ չվերացնելով իշխանության բամաթիվ սխալների հետևանքները։ Անհրաժեշտ է փոխել ռեժիմը՝ նշանակելով անցումային կառավարություն։ Ներկայիս իշխանությունն ամբողջովին վարկաբեկվել է ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելուց հետո»,– Sky News Arabia հեռուստաընկերությանը հայտնել է Աս–Սադիկ ալ-Մահդին։
Նշենք, որ, ըստ տարբեր տեղեկությունների, Սուդանում շարունակվող բախումների հետևանքով 100-ից ավելի մարդ է մահացել։

Այս խորագրի վերջին նյութերը