Լրահոս

01.10.2013 12:02


Վարդան Այվազյանը ո՛չ եվրոպամետ է, ո՛չ էլ ռուսամետ

Վարդան Այվազյանը  ո՛չ եվրոպամետ է, ո՛չ էլ ռուսամետ

«Ես ո՛չ եվրոպամետ եմ, ո՛չ էլ ռուսամետ. ես հայամետ եմ: Ինձ համար առաջնային խնիրը ՀՀ շահն է»,–այսօրվա ասուլիսին հերթական անգամ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանն՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը։ Ըստ բանախոսի՝ չի կարելի Եվրամիությունը հակադրել Եվրասիական միությանը: Իսկ ասոցացման համաձայնագիրը կարելի է դիտարկել և որոշակի փոփոխություններ իրականացնել:

«Երեք ու կես տարի քննարկվում էին բոլոր հնարավոր տարբերակները: Ես համամիտ չեմ, երբ ասվում է` եթե մեկն ընդունելի է, ապա մյուսն ընդունելի չէ: Ընդհանուր սահմաններ չունենալը խնդիր չէ։ Մենք Եվրոպայի հետ էլ սահմաններ չունենք: Ի՞նչ ենք մենք վաճառում Եվրոպային և ի՞նչ ենք վաճառում Ռուսաստանին»,–նշել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը