Սաադ Էդդին. «Միջազգային հանրությունը զբաղված է քիմիայով, ոչ թե տուժած ժողովրդով»
Սիրիական ազատ բանակը կարծում է, որ քիմիական զենքը ոչնչացնելու համաձայնությունը չի բխում Սիրիայի ժողովրդի շահերից, քանի որ չի նախատեսում պատիժ Բաշար Ասադի դեմ։ Այս մասին ասել է ՍԱԲ առաջնորդներից Քասեմ Սաադ Էդդինը։
«150 հազ սիրիացի նահատակ, 300 հազ կալանավոր, միլիոնավոր փախստականներ...Չնայած այս ամենին՝ միջազգային հանրությունը զբաղված է քիմիայով, ոչ թե տուժած ժողովրդով։ Մենք ոչինչ չենք լսել վերջին համաձայնության շրջանակներում Ասադի պատժի մասին»,-ասել է Սաադ Էդդինը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ին Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատեց զենքի ոչնչացման բանաձևը, որում նշվում էր, որ համապատասխան աշխատանքները Սիրիայում սկսվելու են հոկտեմբերի մեկից ոչ ուշ։ 30 օրվա ընթացքում փորձագետներն ուսումնասիրելու են իշխանությունների հայտնած բոլոր վայրերը, հայտնաբերված զենքը ոչնչացնելու են մինչև 2013թ. նոյեմբերի վերջ, իսկ քիմիական զենքի բոլոր պահեստները՝ 2014–ի առաջին կեսին։ Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ ԱԽ–ն, հաստատելով այդ որոշումը, հայտարարել էր, որ Սիրիայում հակամարտող կողմերից ոչ ոք իրավունք չունի մշակել, արտադրել, ձեռք բերել, կուտակել կամ պահել քիմիական զենք. փաստաթղթում նշված պարտավորությունները չկատարելու դեպքում ԱԽ–ն համապատասխան միջոցներ կկիրառի Սիրիայի թե՛ կառավարության և թե՛ ընդդիմության դեմ։