Լրահոս

01.10.2013 11:01


9-ամյա տղային վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդն արագ հայտնաբերվել է

9-ամյա տղային վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդն արագ հայտնաբերվել է

Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և դիմել փախուստի:

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մուշեղ Մ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը