Այսօր աշխարհը նշում է ծերերի միջազգային օրը (International Day of Older Persons): 1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց «Տարեցների միջազգային օր»։
Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաները ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն այդ օրն իրականացնում են բարեգործական ակցիաներ:
ՄԱԿ–ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:
Այսօր ծերերի միջազգային օրն է