Լրահոս

01.10.2013 09:30


Ուսուցիչների աշխատավարձերը կրճատում են, որ տնտեսված գումարը 2014-ից տան

Ուսուցիչների աշխատավարձերը կրճատում են, որ տնտեսված գումարը 2014-ից տան

««Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի խմբագրություն են դիմել մայրաքաղաքի տարբեր դպրոցների մի խումբ մանկավարժներ, ովքեր դժգոհել են, որ հուլիսին էականորեն բարձրացրած հացի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը անտեսելով՝ պետությունը որոշել է կրճատել մանկավարժների աշխատավարձերը։ Պարզվում է՝ դպրոցների տնօրեններին հրահանգված է կրճատել մանկավարժների աշխատավարձերը և հավելյալ գումարներ տնտեսել, որպեսզի 2014 թվականի հուլիսից կարողանան մանկավարժներին բարձր աշխատավարձ տալ և հայտարարել, թե աշխատավարձ են բարձրացրել։ Իրականում դպրոցին հատկացվող բյուջեն, սակայն, առանձնապես չի փոփոխվելու»,–գրում է ՉԻ-ն։

Ըստ թերթի՝ նույն գործընթացը սկսվել է նաև մարզերում։ «ՉԻ» տեղեկություններով՝ մարզերի դպրոցներում ուսուցիչների դասաժամերն են կրճատվում, ինչի հետևանքով ուսուցիչներ են դուրս մնում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը