Վրաստանում պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է՝ կիրառվեն տուգանքներ
Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է՝ կիրառվեն տուգանքներ: Տվյալ գաղափարն արդեն ունի օրինագծի տեսք, որի մասին խորհրդարանը կխորհրդակցի մոտ ապագայում: Եթե օրենքն ընդունվի, ապա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում, պարտավոր կլինի լավ իմանալ պետական լեզուն. հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի: Ըստ օրինագծի նախնական տեսքի` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով չի ստացել կրթություն, պիտի հանձնի հատուկ քննություն: Փոփոխությունը վերաբերվում է նաև հանրային աշխատողներին: Լեզվի չափանիշների խախտման դեպքում կմտցվեն տուգանքներ, իսկ երկրորդ խախտման դեպքում տուգանքը կդառնա կրկնակի:
Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Սվետլանա Հարությունյանի խոսքերով`Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտական է իմանալ պետական լեզուն: Նույն կարծիքին են Ախալցխայի քաղաքապետարանում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանի կարծիքով պետական լեզվի իմացությունը բոլոր բնակիչների պարտավորությունն է, բայց նա համաձայն չէ, որպեսզի լեզվի կանոնների խախտման համար տուգանքներ մտցվեն: Ըստ նրա` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պիտի սովորեն պետական լեզուն քայլ առ քայլ, առանց ստիպողականության:
Տվյալ օրինագծի գլուխներից մեկը վերաբերում է նաև լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները, առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարիով, իսկ սխալը կրկնելու դեպքում` 10 000 լարիով: Օրինագծի նախագիծը ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ կրթության խորհրդարանական կոմիտեն սեպտեմբերի 26-ին աջակցեց տվյալ որոշմանը: Տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին անգամ խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհման հարցը:
Վրաստանում պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է՝ կիրառվեն տուգանքներ
Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է՝ կիրառվեն տուգանքներ: Տվյալ գաղափարն արդեն ունի օրինագծի տեսք, որի մասին խորհրդարանը կխորհրդակցի մոտ ապագայում: Եթե օրենքն ընդունվի, ապա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում, պարտավոր կլինի լավ իմանալ պետական լեզուն. հակառակ դեպքում տուգանքները կդառնան անխուսափելի:
Ըստ օրինագծի նախնական տեսքի` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով չի ստացել կրթություն, պիտի հանձնի հատուկ քննություն: Փոփոխությունը վերաբերվում է նաև հանրային աշխատողներին: Լեզվի չափանիշների խախտման դեպքում կմտցվեն տուգանքներ, իսկ երկրորդ խախտման դեպքում տուգանքը կդառնա կրկնակի:
Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն Սվետլանա Հարությունյանի խոսքերով`Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտական է իմանալ պետական լեզուն: Նույն կարծիքին են Ախալցխայի քաղաքապետարանում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:
Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանի կարծիքով պետական լեզվի իմացությունը բոլոր բնակիչների պարտավորությունն է, բայց նա համաձայն չէ, որպեսզի լեզվի կանոնների խախտման համար տուգանքներ մտցվեն: Ըստ նրա` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պիտի սովորեն պետական լեզուն քայլ առ քայլ, առանց ստիպողականության:
Տվյալ օրինագծի գլուխներից մեկը վերաբերում է նաև լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները, առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարիով, իսկ սխալը կրկնելու դեպքում` 10 000 լարիով:
Օրինագծի նախագիծը ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ կրթության խորհրդարանական կոմիտեն սեպտեմբերի 26-ին աջակցեց տվյալ որոշմանը:
Տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին անգամ խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհման հարցը:
«Միություն» լրատվական կենտոն