Էլինար Վարդանյան. «Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ստիպում է գյուղապետերին աշխատել իր նախընտրած կուսակցության համար»
Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր մտահոգություններն է հայտնել, որոնք կապված են ոչ թե գլխավոր դատախազի թեկնածուի հետ, և ոչ էլ անձնավորված բնույթ են կրում, այլ իրենցից ներկայացնում են համակարգային խնդիրներ:
–Տարիները ցույց են տալիս, որ երբ պաշտոնից ազատվում կամ հեռանում է որևէ պաշտոնյա, որի գործունեության դեմ հասարակությունն ուներ իր բողոքը, մտահոգությունը կամ անհամաձայնությունը, նոր նշանակված պաշտոնյայից մարդիկ սպասում են միայն մի բան, որպեսզի վերջինս չկրկնի այն սխալները, չունենա այն նույն բացթողումները, որոնք ուներ նախկինը: Գիտեք, անկեղծ ասած չեմ կարողանում հիշել որևէ դեպք, երբ հասարակության սպասելիքներն իսկապես արդարացել են, գոնե վերջին տասնամյակում,–ասել է Է. Վարդանյանը: Նա Գ. Կոստանյանի ուշադրությունն է հրավիրել հատկապես մի շարք սխալների վրա, որոնք հիմք են հանդիսացել դատախազի պաշտոնի և ընդհանրապես համակարգի նկատմամբ հավատի կորստի համար:
–Անընդունելի է, երբ գլխավորն դատախազն օգտագործում է իր պաշտոնը, դիրքը իր ազգականների համար այս կամ այն պաշտոնին հասնելու համար: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ինչ-ինչ հարցերի լուծման, կարգավորման համար դիմում է օրենքով գողերի կամ թաղային հեղինակությունների աջակցությանը: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը պատրաստ է քաղաքական հայացքների համար անձին վերագրել այս կամ այն հանցագործությունը, դրանով իսկ փորձելով ահի մթնոլորտ ստեղծել ընդդիմախոսների մոտ: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ունենալով գոնե բավարար իրավական գիտելիքներ, քաղաքական դրդապատճառներով պաշտպանում է այնպիսի մի մեղադրանք, որ թվում է, թե իրեն հարգող ցանկացած իրավաբան պարզապես կհարժարվեր այդպիսի զավեշտալի իրավիճակի մեջ ընկնելու հնարավորությունից: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ընտրությունների փուլում քրեական գործ հարուցելու սպառնալիքով ստիպում է գյուղապետերին աշխատել իր նախընտրած կուսակցության համար: Անընդունելի է, երբ անձը վախենում է դիմել իրավապահ մարմիններին, այդ թվում նաև դատախազությանը, քանի որ վստահ չէ, որ մի քանի րոպեների ընթացքում տուժողի կարգավիճակից չի հայտնվի մեղադրայլի կարագավիճակում, և էս դեպքում հավատացեք ինձ «բավարար» ապացույցների հարցը շատ հմտորեն և արագ լուծում է ստանում: Անընդունելի է, երբ իրական հանցագործը մի քանի րոպեների ընթացքում, էլի դատախազության թեթև ձեռքով, մեղադրայլի կարգավիճակից հայտնվում է տուժողի կարգավիճակում, և այս դեպքում էլի բավարար ապացույցների հարցը շատ հմտորեն և արագ լուծում է ստանում: Անընդունելի է, երբ իր իրավունքների պաշտպանության համար բողոքող, պայքարող քաղաքացուն մեկ էլ հանկարծ վերագրվում է մի այնպիսի հանցագործություն, որը ըստ կարած, իրար կպցված գործի վերջինս կատարել էր հեռավոր անցյալում, տասնյակ տարիներ առաջ, բայց արի ու տես, որ հանցագործությունը շատ օպերատիվ կերպով բացահայտվում է միայն տարիներ անց և հենց այն պահին, երբ անձը հանդես է գալիս բողոքողի կարգավիճակում: Անընդունելի է, երբ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն իրավապահ մարմինները զբաղված են այս կամ այն անձի վերաբերյալ կոմպրոմատներ հավաքելով ու պահելով, միգուցե մի քանի տարի անց մի գործ պետք լինի սարքել, մեկ էլ տեսար այդ անձը հանկարծ բողոքի, ընդդիմանա,–ընդգծել է Է. Վարդանյանը։
Այս «անընդունելիները», ըստ ԲՀԿ–ական պատգամավորի, դեռ կարելի է շարունակել, և գլխավոր դատախազի թեկնածուի առջև դրված առաջին և կարևորագույն խնդիրը պետք է լինի դատախազության հանդեպ հասարակության, մարդկանց հավատի վերականգնումը:
Է. Վարդանյանը խոստովանել է՝ հասկանում է, դա շատ բարդ գործ է լինելու, հասկանում է՝ դա տարբեր ճնշումներին դիմակայելու փորձ է լինելու, սակայն վստահություն է հայտնել, որ եթե լինի մի փոքր կամք և հետևողականություն, դատախազության աշխատանքը կստիպի վերականգնել հավատը:
–Պետք է զերծ մնալ նախկին սխալներից, որոնք այնքան ակներև են, որ պետք չէ դրանք տեսնելու համար հատուկ գիտելիքներ ունենալ: Եվ եթե դուք ձեզ վրա կվեցնեք այդ բարդ և պատասխանատու աշխատանքը, մեր խմբակցությունը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ձեզ: Մենք բոլորս պատրաստ ենք մեր իրավասությունների սահմաններում աջակցել ձեզ համակարգի առողջացման աշխատանքում,–եզրափակել է ԲՀԿ–ական պատգամավորը:
Էլինար Վարդանյան. «Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ստիպում է գյուղապետերին աշխատել իր նախընտրած կուսակցության համար»
Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր մտահոգություններն է հայտնել, որոնք կապված են ոչ թե գլխավոր դատախազի թեկնածուի հետ, և ոչ էլ անձնավորված բնույթ են կրում, այլ իրենցից ներկայացնում են համակարգային խնդիրներ:
–Տարիները ցույց են տալիս, որ երբ պաշտոնից ազատվում կամ հեռանում է որևէ պաշտոնյա, որի գործունեության դեմ հասարակությունն ուներ իր բողոքը, մտահոգությունը կամ անհամաձայնությունը, նոր նշանակված պաշտոնյայից մարդիկ սպասում են միայն մի բան, որպեսզի վերջինս չկրկնի այն սխալները, չունենա այն նույն բացթողումները, որոնք ուներ նախկինը: Գիտեք, անկեղծ ասած չեմ կարողանում հիշել որևէ դեպք, երբ հասարակության սպասելիքներն իսկապես արդարացել են, գոնե վերջին տասնամյակում,–ասել է Է. Վարդանյանը:
Նա Գ. Կոստանյանի ուշադրությունն է հրավիրել հատկապես մի շարք սխալների վրա, որոնք հիմք են հանդիսացել դատախազի պաշտոնի և ընդհանրապես համակարգի նկատմամբ հավատի կորստի համար:

7or.am