Լրահոս

30.09.2013 17:22


Զապորոժիեում գնացքն անցել է սեքսով զբաղվող զույգի վրայով

Զապորոժիեում գնացքն անցել է սեքսով զբաղվող զույգի վրայով

Ուկրաինայի հարավում ընկած Զապորոժիե քաղաքում բեռներ փոխադրող գնացքն անցել է ռելսերի վրա սեքսով զբաղվող տղամարդու և կնոջ վրայով։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ դեպքի պատճառով 30-40-ամյա կինը տեղում մահացել է, իսկ նրա ուղեկիցը՝ Խերսոնի շրջանի 41-ամյա բնակիչը, ծանր վնասվածքներով, շոկային վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Այդուհանդերձ, նա իրավահ մարմիններին պատմել է, որ ընկերուհու հետ հյուր են գնացել, հետդարձի ճանապարհին, չկարողանալով զսպել զգացմունքները, որոշել են դրանք բավարարել էքստրիմ պայմաններում՝ գնացքի ռելսերի վրա։ Շոկային վիճակից դուրս գալուց հետո տուժողն ընկել է կոմայի մեջ։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Հարուցվել է քրեական գործ անվտանգության կանոները խախտելու համար: Նախնական տվյալներով՝ զույգը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը