Լրահոս

30.09.2013 16:19


Գևորգ Կոստանյանը խոստանում է որդեգրել պատժի նկատմամբ 21–րդ դարին համապատասխան մոտեցումներ

Գևորգ Կոստանյանը խոստանում է որդեգրել պատժի նկատմամբ 21–րդ դարին համապատասխան մոտեցումներ

Այս պահին ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին է պատասխանում ՀՀ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ում թեկնածությունը խորհրդարանին է առաջարկել Սերժ Սարգսյանը։ Իր ելույթում Գ. Կոստանյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է որդեգրել պատժի նկատմամբ նոր՝ 21–րդ դարին համապատասխան մոտեցումներ։

Գլխավոր դատախազի թեկնածուն խոստացել է այդ պաշտոնում նշանակվելու դեպքում անզիջում պայքարել կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ։

–Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է։ Նա, ով չի համարում, որ ոչ պրոֆեսիոնալիզմը կամ կոռուպցիան տեղ չեն կարող ունենալ դատախազությունում, շատ շուտով ի՛նքը տեղ չի ունենա այդ համակարգում,–ասել է Գ. Կոստանյանը։

Վերջինի նպատակներից մեկն էլ դատախազությունում կուսակցականների բացառումն է, ինչպես նաև օրենքի առջև հավասարաչափության ապահովումը և անպատժելիության վերացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը