Հ. Սահակյան. «Այս համաներումն ավելի հումանիստական է, քան նախորդները»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկությունն այսօր ներկայացվել է ԱԺ–ի քննարկմանը։
ՀՀ ԱԺ խմբակցության քարտուղար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը «7օր»–ի հետ զրույցում հրաժարվել է փակագծերը բացել և ասել, թե ում և քանի հոգու վրա կանդրադառնա այդ համաներումը։
–ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակված Արդարադատության նախարարը դեռ զեկուցմամբ հանդես չի եկել և չի ներկայացրել տեքստը, թե որ հոդվածներով դատապարտվածներին է այն վերաբերում։ Միայն կարող եմ ասել, որ այս համաներումն ավելի հումանիստական մոտեցում է պարունակում, քան նախորդ համաներումները,–ասել է Հ. Սահակյանը՝ չհստակեցնելով նաև, թե ինչ է նշանակում «ավելի հումանիստական» ասվածը։
Բացի այդ, Հ. Սահակյանը չի ցանկացել նշել՝ այդ համաներումը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա կանդրադառնա՞, թե՞ ոչ։
–Նաև որպես իրավաբան՝ երբևէ չեմ հանդիպել մի դեպքի, երբ համաներումը վերաբերի կոնկրետ մեկ կամ մի քանի անձի։ Համաներում բառն ինքնին նշանակում է, որ համընդհանուր է արվում, և վերաբերում է բոլորին։ Չեմ կարծում, որ իմ այս պատասխանից ձեզ մոտ հարց պետք է առաջանա, որ համաներումն արվում է կամ չի արվում հենց Տիգրան Առաքելյանի համար։
Համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը 24 ժամվա ընթացքում փակ կարգով կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և արդեն առաջիկա չորսօրյա նիստերից մեկի ժամանակ կքննարկվի խորհրդարանի կողմից։

7or.am