Լրահոս

30.09.2013 21:20


Բաղդադում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 50-ի

Բաղդադում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 50-ի

Իրաքի մայրաքաղաքում շարունակում է ավելանալ ահաբեկչությունների զոհերի թիվը։ CNN–ի փոխանցմամբ՝ զոհվել է 50, վիրավորվել ավելի քան 150 մարդ։ Ահաբեկիչները քաղաքի տարբեր մասերում 10-ից ավելի ականապատ մեքենաներ են պայթեցրել։

Հիշեցնենք, որ Իրաքում լարվածության բարձրացումը կապված է իսլամական խոշոր համայնքների՝ սուննիների և շիաների հակամարտության հետ։ Սադամ Հուսեինի կառավարության տարիներին սուննիները զբաղեցնում էին հանրապետության գլխավոր պաշտոնները, սակայն ԱՄՆ ռազմական ներխուժումից և Հուսեինին տապալելուց հետո հանրապետական ազդեցիկ (այդ թվում՝ վարչապետի) պաշտոններն անցան շիաներին։

Այս խորագրի վերջին նյութերը