Տիգրան Ուրիխանյան. «Նրան, ում պատասխանում ես, պիտի արժանի լինի քո պատասխանին»
Հերթական աշնանային սրացումներն են սկսվել հայտնի հաճախորդ, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի մոտ: Մենք, իհարկե, մշտապես ըմբռնումով ենք մոտեցել և շարունակում ենք այդ կերպ մոտենալ բացառապես հոգեբուժության տիրույթում գտնվող անձանց վարքագծին, ուստի այս դեպքում ևս չենք արձագանքի անհեթեթությունների այն շարանին, որը սույն հաճախորդը պարբերաբար երկնում է իր տարատեսակ տերերի համար լայն արոտավայրի վերածված թերթոնում և կայքում: Ի վերջո, նրան, ում պատասխանում ես, պիտի արժանի լինի քո պատասխանին: Իսկ դա հաստատ Արման Բաբաջանյանը չէ, մանր դասալիք, ով զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես ապացուցված է դատական գործով և դատավճռով, հափշտակել և կեղծել է բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, կազմել է կեղծ գրություններ և տեղեկանքներ առ այն, որ ինքը մինչև 2004 թվականը սովորել է ԱՄՆ-ում, այնուհետև, հավաստիանալով, որ արդեն իսկ կեղծված և հափշտակված փաստաթղթերը բավարար չեն իրեն դասալիք «պատվավոր» կոչում տալու համար, իր ընկերոջ տնից գողանում է վերջինիս ամուսնության վկայականն ու երեխաների ծննդականը: Ի դեպ, այս գործով հարցաքննված Շենգավիթի զինկոմիսարիատի բաժանմունքի պետն ու զինկոմը հաստատել են, որ կեղծ և գողացված փաստաթղթերը իրենց է ներկայացրել Արման Բաբաջահյանի մայրը: Այսինքն՝ մայր ու տղա լծված են եղել հափշտակության, փաստաթղթեր կեղծելու գործին՝ իր թերթոնի ամեն ծակից արդարություն, ազատություն և հայրենասիրություն քարոզող դասալիքին բանակից ազատելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Բանակից մազապուրծ լինելու և բանտում չհայտնվելու ձգտումը այնքան մեծ է եղել, որ Արման Բաբաջանյանը, կաշին փրկելու համար, դատարանում ցուցմունք է տվել սեփական մոր դեմ՝ ասելով, թե իր մայն է հափշտակել ու կեղծել բոլոր փաստաթղթերը: Ի դեպ, որքան պրպտեցինք, հայաստանյան իրականության մեջ չգտանք որևէ այլ դեպք, երբ կարելի էր հանդիպել հայ տղամարդու, որը սեփական ընտանիքի կանանց միջոցով խարդախություն ու ստորություն է գործել, դե չհաշված, իհարկե, Նաիրի Հունանյանին ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին առնչվող պատմությունը: Ի դեպ, այս երկու հերոսների ընդանրությունները սրանով չէ միայն, որ սահմանափակվում են: Սակայն այս պահին առայժմ այսքանը: Կարծում եմ՝ այլևս պարզ է, թե ինչու մենք չենք անդրադառնում և հարկ չենք համարում պատասխանել բոլոր այն զառանցանքներին, որ իր թերթում երկնում է ահա նման կերպարը:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Տիգրան Ուրիխանյան
Տիգրան Ուրիխանյան. «Նրան, ում պատասխանում ես, պիտի արժանի լինի քո պատասխանին»
Հերթական աշնանային սրացումներն են սկսվել հայտնի հաճախորդ, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի մոտ: Մենք, իհարկե, մշտապես ըմբռնումով ենք մոտեցել և շարունակում ենք այդ կերպ մոտենալ բացառապես հոգեբուժության տիրույթում գտնվող անձանց վարքագծին, ուստի այս դեպքում ևս չենք արձագանքի անհեթեթությունների այն շարանին, որը սույն հաճախորդը պարբերաբար երկնում է իր տարատեսակ տերերի համար լայն արոտավայրի վերածված թերթոնում և կայքում: Ի վերջո, նրան, ում պատասխանում ես, պիտի արժանի լինի քո պատասխանին:
Իսկ դա հաստատ Արման Բաբաջանյանը չէ, մանր դասալիք, ով զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես ապացուցված է դատական գործով և դատավճռով, հափշտակել և կեղծել է բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, կազմել է կեղծ գրություններ և տեղեկանքներ առ այն, որ ինքը մինչև 2004 թվականը սովորել է ԱՄՆ-ում, այնուհետև, հավաստիանալով, որ արդեն իսկ կեղծված և հափշտակված փաստաթղթերը բավարար չեն իրեն դասալիք «պատվավոր» կոչում տալու համար, իր ընկերոջ տնից գողանում է վերջինիս ամուսնության վկայականն ու երեխաների ծննդականը:
Ի դեպ, այս գործով հարցաքննված Շենգավիթի զինկոմիսարիատի բաժանմունքի պետն ու զինկոմը հաստատել են, որ կեղծ և գողացված փաստաթղթերը իրենց է ներկայացրել Արման Բաբաջահյանի մայրը: Այսինքն՝ մայր ու տղա լծված են եղել հափշտակության, փաստաթղթեր կեղծելու գործին՝ իր թերթոնի ամեն ծակից արդարություն, ազատություն և հայրենասիրություն քարոզող դասալիքին բանակից ազատելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Բանակից մազապուրծ լինելու և բանտում չհայտնվելու ձգտումը այնքան մեծ է եղել, որ Արման Բաբաջանյանը, կաշին փրկելու համար, դատարանում ցուցմունք է տվել սեփական մոր դեմ՝ ասելով, թե իր մայն է հափշտակել ու կեղծել բոլոր փաստաթղթերը:
Ի դեպ, որքան պրպտեցինք, հայաստանյան իրականության մեջ չգտանք որևէ այլ դեպք, երբ կարելի էր հանդիպել հայ տղամարդու, որը սեփական ընտանիքի կանանց միջոցով խարդախություն ու ստորություն է գործել, դե չհաշված, իհարկե, Նաիրի Հունանյանին ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին առնչվող պատմությունը: Ի դեպ, այս երկու հերոսների ընդանրությունները սրանով չէ միայն, որ սահմանափակվում են: Սակայն այս պահին առայժմ այսքանը: Կարծում եմ՝ այլևս պարզ է, թե ինչու մենք չենք անդրադառնում և հարկ չենք համարում պատասխանել բոլոր այն զառանցանքներին, որ իր թերթում երկնում է ահա նման կերպարը:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝ Տիգրան Ուրիխանյան