Կարծիք

30.09.2013 11:50


VIP-կնունքի պատճառն այն է, որ այսօր մենք ունենք պետության և եկեղեցու սերտաճում

VIP-կնունքի պատճառն այն է, որ այսօր մենք ունենք պետության և եկեղեցու սերտաճում

Երեկ ինքս իմ մեջ փորձում էի բացատրություն գտնել այն բանի, թե ինչպես եղավ, որ Հայ առաքելական եկեղեցու դռները փակվեցին հասարակ ժողովրդի առջև` բաց մնալով միայն Սամվել Ալեքսանյանի համար: Իսկ հետո միտքս եկավ XV-XVI դդ. Գերմանիան, որտեղ եկեղեցու և պետության սերտաճումը ծնեց մի շարք տգեղ երևույթներ, որոնց դեմ, վերջիվերջո, իր բողոքն ուղղեց Մարտին Լյութերը: Եվ իմ հարցի պատասխանը կարծես թե ջրի երես դուրս եկավ. այդ vip-կնունքի պատճառն այն է, որ այսօր մենք ունենք պետության և եկեղեցու սերտաճում (ինչի վառ ապացույցներից մեկը, օրինակ, այն է, որ իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ազատ ժամանակ զբաղվում են եկեղեցական աշխատանքով), իսկ եկեղեցին ոմանց համար դառնում է ընդամենը բիզնես, փող աշխատելու միջոց, բենթլիներ ձեռք բերելու և օֆշորներ դուրս գալու ճանապարհ: Եվ այդ վտանգավոր, քայքայիչ միտումը, իմ կարծիքով, գնալով կխորանա. vip-կնունքի պատմությունն այդ երևույթի առաջին, լայն զանգվածների համար տեսանելի ծիլն է, քանի որ ավտորիտար համակարգը, որը կառուցել և շարունակում է զարգացնել Սերժ Սարգսյանը, միայն նպաստում և խորացնում է եկեղեցու և պետության սերտաճումը, քանի որ այդ համակարգը (որը միտում ունի վերածվելու տոտալիտարի) ենթադրում է միակենտրոն կառավարում և բոլոր ոլորտների, այդ թվում՝ հոգևոր ոլորտի տոտալ վերահսկում պետության կողմից:

Նինա Մարգարյան.

Այս խորագրի վերջին նյութերը