Լրահոս

30.09.2013 11:22


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Անկվաբին:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին 1992-1993թթ. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Աբխազիայի ժողովուրդների սխրագործությունը, ովքեր պաշտպանում էին իրենց երկրի անկախությունը եւ ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը, հանդիսանում է հերոսության եւ անձնվիրության վառ դրսեւորում: Աբխազիայի լավագույն որդիներն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այդ մեծ հաղթանակի: Հավե~րժ փառք ու պատիվ բոլոր նահատակված հերոսներին:
Այսօր Աբխազիայի քաղաքացիները, շարունակելով իրենց հայրերի եւ եղբայրների գործը, վստահորեն նայում են դեպի ապագան, զարգացնում են սեփական երկրիը, ապահովում նրա անվտանգությունը եւ ամրապնդում անկախ պետականությունը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի, եւ Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին այդ հիշարժան տոնի կապակցությամբ:
Խաղաղություն եւ բարգավաճում եղբայրական Աբխազիային» :

Այս խորագրի վերջին նյութերը