Լրահոս

30.09.2013 11:13


10-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

10-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 9-րդ և 14-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը՝ ժամը 22.40-ին, ոստիկանություն է ներկայացել 65-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված վրաերթը՝ «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը