Լրահոս

30.09.2013 10:57


Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանը կնախագահի ՄԱԿ ԱԽ–ն

Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանը կնախագահի ՄԱԿ ԱԽ–ն

«АПА»–ի փոխանցմամբ՝ սա կլինի Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ–ի արդեն երկրորդ նախագահությունը։ Այս անգամ նախագահությունն Ադրբեջանին է փոխանցել Ավստրալիան։ ՄԱԿ կանոնադրության համաձայն՝ ԱԽ–ն աշխարհում խաղաղության պահպանման և անվտանգության հիմնական պատասխանատուն է։ Այն իր կազմում ունի 15 անդամ երկրներ, այդ թվում՝ հինգ մշտական անդամներ՝ Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ։ 10 ոչ մշտական անդամներին երկու տարով ընտրում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան։ Յուրաքանչյուր երկիր ԱԽ–ն նախագահում է մեկ ամիս։ Հիշեցնենք, որ 2011-ին Ադրբեջանն ընտրվեց իբրև ոչ մշտական անդամ 2012-2013թթ. համար, և առաջին անգամ գլխավորեց ԱԽ–ն նախորդ տարվա մայիսին։

Այս խորագրի վերջին նյութերը