Լրահոս

30.09.2013 10:32


Ավարտվեցին շտապ բժշկական օգնության լրացուցիչ հերթապահությունները

Ավարտվեցին շտապ բժշկական օգնության լրացուցիչ հերթապահությունները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ինչպես անցած տարվա, այնպես էլ 2013 թվականի ամառվա ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով Երեվան-Սևան մայրուղու 4 հատվածում հունիսի 22-ից սեպտեմբերի 20-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են կազմակերպվել։

Հերթապահություններն իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադները ուրբաթ օրերին, ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 08:00-ից-22:00-ը։

Լրացուցիչ հերթապահությունների ընթացքում շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել 84 անձի։ Նրանցից 17-ը հոսպիտալացվել է:

Մայրուղու Կոտայքի մարզի վարչական տարածքում մարզի բժշկական կազմակերպությունների շտապ բժշկական բրիգադների կողմից հերթապահությունների ընթացքում օգնություն է ցուցաբերվել 61 ուղևորի, որոնցից 23-ին Հրազդանի, 31-ին` Չարենցավանի և 7-ին` Աբովյանի հենակետում։ Ավտովթարի հետևանքով տուժել է 10 մարդ, որից 1-ը տեղում` մինչև շտապօգնության բրիգադի ժամանումը մահացել է։ Մյուսների մոտ ախտորոշվել է տարբեր աստիճանի վնասվածքներ` գանգուղեղային վնասվածքներ, գլխուղեղի ցնցում, ոսկրերի կոտրվածքներ, հյուսվածքների սալջարդ, վերքեր։ Ավտովթարից տուժածներին տեղում ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, անհրաժեշտության դեպքում տեղափոխվել են հիվանդանոցներ:

Գեղարքունիքի մարզի վարչական տարածքում Սևանի հիվանդանոցի շտապ բժշկական բրիգադների կողմից իրականացված հերթապահությունների ընթացքում սպասարկվել է 23 ուղևոր:

Այս խորագրի վերջին նյութերը