Նեթանյահուն պատրաստվում է տարհամոզել Օբամային Իրանի հարցում
Իսրայելական «Հաարեցի» փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման է մեկնել անհետաձգելի առաքելությամբ՝ Արևմուտքի և Իրանի միջև սկսվող սիրավեպին վերջ դնելու համար։ Վարչապետը զինվել է փաստերով՝ հավաստիացնելու, որ Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանիի քաղցր խոսքերի և մահացու ժպիտի տակ իրականում հնարավոր չէ թաքցնել Թեհրանի ահաբեկչական նկրտումները։
Բացի այդ, Նեթանյահուն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ռոուհանիի ելույթը որակել էր ցինիկ ու կեղծավոր, որը, ըստ նրա, ընդամենը մի նպատակ ունի՝ ժամանակ շահել միջուկային զենքի ձեռքբերման համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ–ը պատրաստ է Իրանին ազատել միջազգային պատժամիջոցներից, եթե Թեհրանը համաձայնվի համագործակցել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին Օբաման և Ռոուհանին հեռախոսազրույց էին ունեցել՝ քննարկելով Թեհրանի միջուկային զենքի մշակման ծրագիրը, որով վաղուց անհանգիստ է Արևմուտքը։