Լրահոս

22.01.2011 10:30


Մոսկվայում մահացել է օրենքով գող Ռուբիկ Պրոֆեսորը՝ Յապոնչիկի կնոջ երկրորդ ամուսինը

Կիրակի՝ հունվարի 23-ին, Մոսկվայից Երևան կբերվի օրենքով գող Ռուբեն Սարգսյանի դին։ Նրա մականունն է Պրոֆեսոր։ «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ նա մահացել է Մոսկվայում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Սարգսյանի հրաժեշտի արարողությունը, ինչից հետո նրա մարմինը հողին կհանձնվի Հայաստանում։

Սովետական Միության տարիներին Ռուբիկ Պրոֆեսորը «Սպարտակ» սպորտմիությունում շախմատի մարզիչ է եղել։ Մշտապես բնակվել է Մոսկվայում։ Նրա կենսագրությունում հատկանշականն այն է, որ Սարգսյանը Վյաչեսլավ Իվանկովի՝ Յապոնչիկի կնոջ (մականունը՝ Կալինա) երկրորդ ամուսինն է: Կալինային կոչում են հանցագործ աշխարհի կնքամայր։ Տարբեր տվյալներով՝ հենց նա է կազմակերպել իր և Յապոնչիկի ենթադրյալ որդու օրենքով գող դառնալը։ Այդ նպատակով Կալինան որդու հետ մեկնել է Կովկաս, որտեղ և համապատասխան շրջանակներում լայն կապեր ունի։ Տեղի օրենքով գողերի հանդիպումներից մեկի ժամանակ էլ Կալինան լուծել է այդ հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը