Լրահոս

28.09.2013 14:45


Խաղերի նախագծման առաջնության գրանցումն ավարտվում է

Խաղերի նախագծման առաջնության  գրանցումն ավարտվում է
«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնության գրանցմանը մնացել է ընդամենը մի քանի օր: Խաղերի նախագծմամբ հետաքրքրվողները և առաջնությանը մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացնել մասնակցության հայտեր:
Առաջնությունում գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել www.opengame.am կայք, առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:
Այս պահին առաջնությանը մասնակցում են 23 նախագիծ, որոնցից 17-ը նախատեսված են համակարգիչների համար, 10-ը բջջային խաղեր են, իսկ 6-ը նախատեսված են կայքի համար: Խաղերի մի մասը և′ համակարգիչների համար են, և′ բջջային հեռախոսների:
Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Այն կբաշխվի հետևյալ անվանակարգերում` Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:

Այս խորագրի վերջին նյութերը