Լրահոս

28.09.2013 14:25


Հենրիխ Մխիթարյանն այսօր կխաղա «Ֆրայբուրգի» դեմ

Հենրիխ Մխիթարյանն այսօր կխաղա «Ֆրայբուրգի» դեմ

Այսօր Գերմանիայի առաջնության շրջանակներում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ կընդունի «Ֆրայբուրգին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, ով բաց թողեց անցած հանդիպումը Գերմանիայի առաջնությունում, այսօր կմասնակցի հանդիպմանը՝ փորձելով ավելացնել իր գոլային պաշարը սեփական երկրպագուների առջև։
«Բորուսիայի» այսօրվա մրցակիցը խիստ անհաջող է մեկնարկել առաջնությունում և 6 խաղափուլից վաստակած 3 միավորով նախավերջին հորիզոնականում է: Այնպես որ, «Ֆրայբուրգի» ֆուտբոլիստներն ամեն ինչ անելու են վատ վիճակից դուրս գալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը