Լրահոս

28.09.2013 09:40


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես Արագածոտնի մարզի Ակունք գյուղում այրվել է 10 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում` 5000 քմ, Գեղամա­սար գյուղի Կենտրոնա­կան խճուղում` 800 հակ անասնակեր, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ նախկին կոլտնտեսության կալերի մոտակայքում` 600 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Մեղրի–Ագարակ ավ­տո­ճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 100 քմ խոտա­ծածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը