Լրահոս

27.09.2013 16:00


Այսօր «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունն է

Այսօր «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունն է

«Մանկական եվրատեսիլ-2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվի դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

1. Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)

http://www.youtube.com/watch?v=1ooD6uyv2kE

2. Happy Day -«Happy Day» (քաղաք Երևան)
http://www.youtube.com/watch?v=1uS7WeFGcWY

3. Դավիթ Վարդանյան (11տարեկան, քաղաք Երևան) և Էռնա Միրզոյան (15տարեկան, քաղաք Ստեփանակերտ)- «Լուսավորական»

http://www.youtube.com/watch?v=ubTbvNBVeGw

4. Պետրոս Ղազարյան -«Դու-դու» (12տարեկան, քաղաք Էջմիածին)
http://www.youtube.com/watch?v=EhYUka5cAwU

5. Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12տարեկան, քաղաք Երևան)

http://www.youtube.com/watch?v=HB0pQMgHiDk

6. Կարեն Օհանյան -«Share and Like» (12տարեկան, քաղաք Երևան)

http://www.youtube.com/watch?v=rIOmwGNm1lc

7. Կարապետ Կարապետյան -«Miracles», (13տարեկան, քաղաք Երևան)

http://www.youtube.com/watch?v=V-_mP0Kvjzc

8. Գայանե Ղազարյան- «We Are Young» (13տարեկան, քաղաք Երևան)

http://www.youtube.com/watch?v=UqaJHBD-TUU

9. Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13տարեկան, քաղաք Երևան)
http://www.youtube.com/watch?v=98LORUi_U8o

10. Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)

http://www.youtube.com/watch?v=cCRPvT9oA5c

11. Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, քաղաք Երևան)
http://www.youtube.com/watch?v=IEsqnjZt4dg

12. Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (15տարեկան, քաղաք Իջևան)

http://www.youtube.com/watch?v=lUkTUb05YW0

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

Այս խորագրի վերջին նյութերը