Լրահոս

27.09.2013 15:08


Ցորենով բեռնավորված գնացքի վագոններ են շրջվել

Ցորենով բեռնավորված գնացքի վագոններ են շրջվել
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը