Կարծիք

27.09.2013 11:21


Արմեն Ասլյան

Արմեն Ասլյան

Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանը երկիր մոլորակի վրա միակ կետն է, որտեղ չի գործում տիեզերքի և ոչ մի օրենք: Վերջին տարիներին մեր երկրում առկա զարգացումները որևէ տրամաբանական շարունակություն չեն ունենում, փոխարենը անսպառ են տարօրինակ և անտրամաբանական «ՍՅՈՒՐՊՐԻԶ»-ները։ Թեև բոլորը պատեհ թե անպատեհ աղաղակում են առկա խնդիրների մասին, միևնույնն է, ամեն բան մնում է նույն անմխիթար վիճակում։ Հայաստանում խնդիրներն այնքան շատ են, որ եթե ամեն խնդիրը մեկ հայաստանաբնակ բարձրացնի, Հայաստանի բնակչությունը չի հերիքի բոլոր խնդիրների մասին ահազանգելու համար։ Հայաստանը ոչ թե անդունդն է գլորվում, այլ վերածվում է երկրային դժոխքի։
Մարդիկ հուսահատ են և արտագաղթի ճանապարհին նայում են որպես փրկության միակ ուղի, իսկ ցանկացած ուղղության ինքնաթիռի կամ ավտոբուսի տոմսն անվանում են «դրախտի ուղեգիր»։ Երբ ասում ես՝ մենք ավելի դժվար օրեր ենք տեսել. մութ ու ցուրտ տարիներն ավելի դժվար էին, այն ժամանակ չարտագաղթեցիք, հիմա՞ եք արտագաղթում, ասում են՝ այն ժամանակ հույս կար, չարտագաղթեցինք, հիմա էլ չենք արտագաղթում՝ էվակուացվում ենք։ Ու այս ամենի կանխման, կասեցման փոխարեն «ՍՅՈՒՐՊՐԻԶ»-ները դեռ շարունակվում են։ Օրինակ՝ ակնհայտ արևմտամետ պաշտոնյաները ոչ միայն ընդգրկվում են ՄՄ–ին անդամակցելու հատուկ աշխատանքային խմբում, այլ նաև ղեկավարում են այդ խումբը։ Պաշտոնյաներ, ովքեր զարմանում են, թե ինչպես կարող է պետական ձեռնարկությունը վնասով աշխատել, և տնօրենները չհեռացվեն աշխատանքից, բայց իրենք միևնույն ժամանակ հանդիսանում են Հայաստանի տնտեսության կործանման գլխավոր մասնագետները ու չեն հեռացվում աշխատանքից…

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը