Լրահոս

27.09.2013 09:20


Պատահար Նոյեմբերանում. կան տուժածներ

Պատահար Նոյեմբերանում. կան տուժածներ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Ծովանի թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևա չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 1.5 կմ-ին «Շևրոլե-Նիվա» մակնիշի 588 ՕՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը՝ 1957 թ. ծնված Մ. Մ.-ն, և 1972 թ. ծնված Ա. Վ.-ն, հոսպիտալացվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:
Բժիշկները Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա. Վ.-ինը՝ բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը