Լրահոս

26.09.2013 17:28


Բրիտանացիներն ուղիղ եթերում սեքսով կզբաղվեն

Բրիտանացիներն ուղիղ եթերում սեքսով կզբաղվեն

Շուտով բրիտանական Channel 4 հեռուստաընկերությունը նոր շոու-ծրագիր է եթեր հեռարձակելու՝ «Սեքս բոքս» անվանումով։ vesti.ru–ի փոխանցմամբ՝ հեռուստաշոուի ընթացքում զույգերն ուղիղ եթերում սեքսով են զբաղվելու դրա համար նախատեսված հատուկ արկղում։ Շոուին մասնակցելու են ինչպես ավանդական զույգերը, այնպես էլ համասեռամոլները։

Հաղորդման հեղինակներն ասում են, որ իրենց նպատակը հեռուստադիտողների հետ իրակա՛ն, այլ ոչ թե ամսագրերում, ֆիլմերում և համացանցում ներկայացվող սեքսի մասին խոսելն է։

Սեքսով զբաղվելուց հետո սիրահարները հոգեբանների և սեքսապաթոլոգների հետ կքննարկեն իրենց փորձը։ Հեռուստաշոուի յուրաքանչյուր թողարկում տևելու է մեկ ժամ։

Սա չափահասների համար Channel 4–ով հեռարձակվող միակ հաղորդումը չէ։ Եթեր են հեռարձակվելու նաև դեռահասների գիտակցության վրա ազդող պոռնոգրաֆիայի ազդեցությանը նվիրված հաղորդում, ինչպես նաև շոու, որի շրջանակներում պոռնոֆիլմերի սիրահարները կհանդիպեն իրենց սիրելի դերասանուհիների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը