Կարծիք

26.09.2013 16:22


Կարեն Թովմասյան

Կարեն Թովմասյան

Պատերազմի ամենածանր տարիներին արտաքին քաղաքական հավասարակշռությունը պահպանած երկիրը չկարողացավ բալանսը պահել խաղաղ ժամանակ:
Հազիվ թե այժմ Հայաստանը ավելի դժվար արտաքին քաղաքական իրավիճակում հայտնված լիներ, քան պատերազմի տարիներին: Սա խոսում է այն մասին, որ այսօրվա մեզ պարտադրվող և դեռ պարտադրվելիք միակողմանի արտաքին քաղաքական կուրսի պատասխանատվությունը ընկնում է ոչ թե երրորդ երկրի վրա, այլ առաջին հերթին մեր պետության ու Հայաստանի իշխանությունների վրա, որովհետև մեր ոչընտիրները, չտիրապետելով ֆիզիկայի ամենատարրական օրենքներին, չէին հասկանում, որ ազդեցությունը ծնելու է հակազդեցություն, ու որ միակողմանի եվրոպական կուրսը բերելու ու հանգեցնելու էր Ռուսաստանից վասալային կախվածության:
Այստեղ են ասել՝ «ուզում էինք որքան հնարավոր է՝ լավ, ստացվեց ինչպես միշտ»: Ուղղակի հետաքրքիրն այն է, որ ոմանք Հայաստանի միակողմանի արևմտյան կուրսը և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական վատթարացումը չնկատելու էին տալիս, իսկ սեպտեմբերի 3-ից հետո հասկացան, որ միակողմանի արտաքին քաղաքական կուրսը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը:

Բա մինչև սեպտեմբերի 3-ը ինչո՞ւ չէիք հայտարարում, որ միակողմանի արտաքին կուրսը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և որպես հետևանք՝ վտանգում մեր պետության ազատությունն ու ինքնիշխանությունը:

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը