Քաղաքական

26.09.2013 12:46


Ժ. Սեֆիլյան. «Վոլոդյա Ավետիսյանին անգամ Բաղրամյան 26–ի մակարդակով են կաշառք առաջարկել»

Ժ. Սեֆիլյան. «Վոլոդյա Ավետիսյանին անգամ Բաղրամյան 26–ի մակարդակով են կաշառք առաջարկել»

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում։ Այսօր հրավիրված ասուլիսում նա ընդգծել է, որ ռեժիմի վերահսկողությունից դուրս եկած անձանց վախեցնում են, փորձում կաշառել՝ անընդհատ բարձրացնելով դրա չափը, իսկ եթե արդյունքի չեն հասնում, պարզապես պատժում են ֆիզիկապես՝ ծեծում են կամ կալանավորում։

Ժ. Սեֆիլյանը հայտնել է, որ երբ Վոլոդյա Ավետիսյանն Ազատության հրապարակում նստացույց էր իրականացնում, ռեժիմը նրան ևս փորձել է կաշառել։

–Վոլոդյայի նկատմամբ կատարվածը քաղաքական հալածանք է: Եթե դա շարունակվի, ես կտամ այն մարդկանց անունները, ովքեր եկել են իր մոտ, անգամ Բաղրամյան 26-ի մակարդակով, և կաշառք են առաջարկել: Նա սոցիալական դրոշակ էր բարձրացրել՝ միաժամանակ գիտակցելով, որ քաղաքական պայքարի մեջ է մտնում։ Նա օրեցօր գալիս էր դեպի բացահայտ քաղաքական դաշտ, և ձերբակալման նպատակը դա կանխելն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը