Լրահոս

26.09.2013 21:04


Ռիչարդ Գիրն ամուսնալուծվում է

Ռիչարդ Գիրն ամուսնալուծվում է

Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը 11-ամյա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Մոդել Քերի Լոուելի հետ Գիրն ամուսնացել է 2002-ին, իսկ մինչ այդ զույգը հանդիպել է ևս յոթ տարի։ Համատեղ ամուսնական կյանքից զույգը մեկ որդի ունի՝ Հոմերը։

Ըստ «New York Post»–ի՝ Գիրը երկար ժամանակ է՝ կնոջ հետ չի ներկայանում հանրությանը։ Նրանց վերջին համատեղ նկարն արվել է անցած տարի՝ «Արատավոր կիրք» ֆիլմի ցուցադրության ժամանակ։ Աղբյուրը նշում է նաև, որ հուլիսին ամուսինները վաճառքի են հանել Նյու Յորքի իրենց առանձնատունը (65 մլն դոլարով)։

Այս խորագրի վերջին նյութերը