Քաղաքական

26.09.2013 09:27


Խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում

Խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում: Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը։

«Ըստ ԱԺ-ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կարող է դառնալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ինչ վերաբերում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այնտեղ հիմնական թեկնածու դիտվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մասնագիտությամբ իրավաբան Հովհաննես Սահակյանը»,–գրում է «Ժողովուրդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը