Կարծիք

25.09.2013 09:54


Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյան

Սերժ Սարգսյանը պետք է լինի քննադատությունների թիրախը, և հենց նրա հրաժարականի պահանջը պետք է հնչի:
2008 թվականից մեր երկրում կառուցվում է գերկենտրոնացված համակարգ: Այդ համակարգում բոլոր քիչ թե շատ կարևոր որոշումներն ընդունվում են մեկ մարդու կողմից, այդ մարդն է Սերժ Սարգսյանը: Հայ-թուրքական «ֆուտբոլը», Մաքսային միություն մտնելու մասին որոշումը, «տոկոսներ խփելը» և նույնիսկ ուղեվարձի գնի թանկացման որոշումը ընդունվել է մեկ մարդու կողմից: Եվ եթե քննադատությունների թիրախ դառնում են այլ մարդիկ՝ «օլիգարխները», վարչության պետերը, ռուսները, «բոբո» մարզպետները, ապա այդ քննադատողները մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանի դհոլներն են: Քննադատության թիրախը պետք է լինի Սարգսյանը, հենց իր հրաժարականին պետք է հասնել: Իհարկե, իշխանության մեջ գտնվող մարդիկ նույնպես ունեն իրենց մեղքի բաժինը, սակայն ցիտելով ոմանց՝ ասեմ, որ «գլխից ա պետք բռնել»:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը