Կարծիք

25.09.2013 09:42


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Քննադատելու ոչ մի փորձ, զուտ փաստեր:
Կարդում եմ ՀՀ նախագահիս ելույթը ՀԱՊԿ նստաշրջանում, ու անկեղծ մոտս հարց է ծագում՝ իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ադեկվա՞տ է: Ոչ վաղ անցյալում Ծաղկաձորում՝ բազեյականների հետ անկեղծանալու ընթացքում Ս. Սարգսյանը կապված հարևան Ադրբեջանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ հետևյալն է հայտարարել. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ, որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԹԵՐԵՎՍ ԱՄԵՆԱՁԵՌՆՏՈՒՆ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՂԹԵՐ։ Մենք, անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է՝ ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է» (մեջբերումը կոնտեքստով է, առանց կրճատումների):
Ամիս ու կես անց ՆՈՒՅՆ, ցավոք, երկրիս նախագահը ՀԱՊԿ նստաշրջանում հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. «Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին»։

ՀԱՐՑ՝ Ս. Սարգսյանը դեռ չի՞ հասկացել, որ Ալիևը դարձի եկողը չէ, ու կարիք չկա, որ Սարգսյանն էլ խաղաղության աղավնի ձևանա: Մտնելով խաղաղության հրեշտակի դերի մեջ՝ կարող է դերախաղով տարվել ու կորցնել առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալու ունակությունը, որը կարող է բավականին լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար, ու եթե այսօր Ալիևն է տարածքային ամբողջականության սկզբունքը առաջ քաշում, այնպես չստացվի, որ հետո էլ մենք ստիպված լինենք այդ սկզբունքով «զինվել»: Այս տեսակ հայտարարությունները մեկ բանի մասին են խոսում՝ երկրի կառավարումն ու իշխանությունը հանձնվել է քաղաքական անմեղսունակությամբ տառապող մարդու (այո՛, մարդու և ոչ քաղաքական ԼԻԴԵՐԻ):
Հ. Գ. Ձեռքի հետ էլ Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու ցանկությամբ է հանդես գալիս: Սա, ինչպես ասում են, «для справочки».
http://www.president.am/hy/press-release/item/2013/09/23/President-Serzh-Sargsyan-participated-at-the-session-of-the-CSTO-Collective-Security-Council/

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը